Վրաստանի արդարադատության նախարարության JNEWS-ին փոխանցած տեղեկության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 2021 թվականի հետ համեմատ Ախալքալաքի շրջանում ծնված և հաշվառված երեխաների քանակը զգալիորեն (52.77%) նվազել է, մինչդեռ նույն ժամանակահատվածում գրանցված մահերի թիվը գրեթե նույնն է մնացել:

Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծնված և Ախալքալաքի շրջանում հաշվառված երեխաների թիվը կազմում է 152, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմում էր 288:

Ինչ վերաբերվում է մահացածներին, ապա 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մահացել է 276 մարդ, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 267 մահ:

Այս ցուցանիշներից ելնելով, կարող ենք եզրակացնել, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Ախալքալաքի շրջանում մահացածությունը 124-ով գերազանցում է ծնելիությանը, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում հակառակն էր՝ ծնելիությունը 21-ով գերազանցում էր մահացությանը: