Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է 3-ով, հասնելով՝ 626-ի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ստեղծած StopCov.ge կայքից:
Այդ թվում առողջացել է 9 մարդ, ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 297 մարդ: Մահացել է 10 հոգի:
Կարանտինում է գտնվում 4702 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 459 անձ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի: