Մայիսի 16-ից մինչև 22-ը, մեկ շաբաթում Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք: 605 մարդ ապաքինվել է: Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Այս տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Մեկ շաբաթում երկրում կատարվել է 113 058 թեստավորում, որից 103 058-ը՝ հակամարմինների արագ թեստ, իսկ 10 568-ը PCR թեստ:
Յոթօրյա դրականության ցուցանիշը կազմում է 0,52%:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վրաստանում բացահայտվել էր կորոնավիրուսի 602 նոր դեպք, 697 պացիենտ ապաքինվել է, մեկ մարդ մահացել: