Հայաստանում հունվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 518 դեպքի: Գրանցվել է մահվան 4 դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 518 դեպք, որոնցից 332588 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3 422 պացիենտ:
Ընդհանուր կատարվել է 2 594 856 թեստավորում:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 594 856, վերջին մեկ օրում` 3 889 նոր թեստավորում: