Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015 թվականի հոկտեմբերի դրամական փոխանցումների տվյալները, համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ դրամական փոխանցումների գումարը նվազել է 27.4% -ով:
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության կենտրոնի, 2015 թվականի հոկտեմբերի դրամական փոխանցումների տվյալները, համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ դրամական փոխանցումների գումարը նվազել է 27.4% -ով և կազմել է 89 900 000 դոլար:
Խոշորագույն դրամական փոխանցումները կատարվել են Ռուսաստանից (36 մլն դոլար), Իտալիայից (9.6 մլն դոլար), Հունաստանից (7,9 մլն դոլար) և Թուրքիայից (5 մլն դոլար): Ըստ վիճակագրական կենտրոնի, դրամական փոխանցումները արտերկրից Վրաստան, արտարժույթի ստացման հիմնական աղբյուրն է վրացական շուկայում: 2015 թվականի հոկտեմբերին Վրաստան է ուղարկվել 15,1 մլն դոլար:
Պետք է նշել նաև, որ անցյալ տարվա հոկտեմբեր ամիս, մինչ ռուբլու գնաճը, այն փոխանցումները, որոնք իրականացնում էին Ռուսաստանում աշխատող Վրաստանի բնակիչները ակնհայտորեն ավելի շատ էին: