Վրաստանի Ախալցիխեի շրջանի Ածղուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 մարդ է զոհվել, կան վիրավորներ:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն ավտովթարի պատճառը Սամցխե-Ջավախքում տեղացած առատ ձյունն ու ճանապարհների մերկասառույցն է եղել։

«Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ մերկասառույցի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երթուղային տաքսուն: Հեռուստաընկերության եթերում բժիշկ Վասիլ Բալախիշվիլին ասել է, որ վթարից տուժածներից մեկը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ժամանակ, մյուսների վիճակը կայուն է:

«Netgazeti.ge»-ն անդրադառնալով թեմային, տեղեկացնում է, որ Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը դեկտեմբերի 2-ից Սամցխե-Ջավախքում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանում։ Օդերևութաբանները դեկտեմբերի 3-ին ևս շրջանում առատ տեղումներ են կանխատեսում:

Նյութի սկզբնաղբյուր՝ Ալիք Մեդիա