Քաղաքականություն 10 Նոյեմբերի, 2022 • Վրաստանի վարչապետն ընդունել է Հայաստանի դեսպանին

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին է ընդունել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք Վրաստանում։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝