Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-մայիս ամիսներին վրացական ապրանքների արտահանումը տասը խոշորագույն երկրների բաժինը կազմել է Վրաստանի ընդհանուր արտահանման 72.9 տոկոսը:

2019 թ. հունվար-մայիսին վրացական ապրանքների համար առաջին երեք խոշոր արտահանման շուկաները հետևյալ երկրներն են` առաջին տեղում Ռուսաստանն է 218.7 մլն դոլարով, երկրորդ տեղում Ադրբեջանը` 168.8 մլն, հետո Բուլղարիան` 119.1 մլն դոլարով:

Ապրանքների արտահանումն ըստ խմբերի. առաջին տեղում պղնձի հանքաքարերն ու խտանյութերն են` 261.1 մլն դոլար, երկրորդ տեղում մարդատար ավտոմեքենաներն են՝ 207.8 մլն դոլար, իսկ երրորդ տեղում ֆերոհամաձուլվածքներն են՝ 136.7 մլն դոլար:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ընթացիկ տարվա հունվար-մայիսին ներկրվող տասը խոշորագույն գործընկեր երկրների բաժինը կազմել է Վրաստանի ընդհանուր ներմուծման 66.2%-ը:

Առաջին եռյակում են Թուրքիան` 595.7 մլն դոլար, Ռուսաստանը` 349.6 մլն դոլար, Չինաստանը` 347.9 մլն դոլար:

Ներմուծման ամենախոշոր ապրանքային խմբում նավթն ու նավթային ապրանքներն են 277.9 մլն դոլարով, երկրորդ տեղում մեքենաները` 248.4 մլն դոլար, երրորդ տեղում պղնձի հանքաքարերն ու խտանյութերը՝ 236.0 մլն դոլար:

2019 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը (բացառությամբ չհայտարարված առևտրի) կազմել է 4,594 մլն դոլար: Այդ գումարից արտահանումը կազմել է 1 մլրդ 466.7 մլն դոլար, իսկ ներմուծումը` 3 մլրդ 492.8 մլն ամերիկյան դոլար:

Նյութը՝ 1tv.ge-ի