Ախալքալաքի մունիցիպալիտետը կահույք է գնում քաղաքապետարանի և երկու գյուղերի ծիսակատարողական տների համար: Հիմնականում գնվելու են սեղաններ և աթոռներ: Գնումների տենդերն արդեն հայտարարված է:

Ախալքալաքի քաղաքապետարանը երեկ հայտարարել է 25 825 լարիի չափով տենդեր՝ քաղաքապետարանի և Բուռնաշետ և Բեժանո գյուղերի ծիսական տների համար կահույքի ձեռքբերման նպատակով:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի համար ձեռք կբերվի հետևյալ գույքը. Համակարգչային սեղան, 620x85x75 սմ չափսերով մեծ նիստերի դահլիճի համար սեղան, շերտավարագույրներ, աթոռներ, զգեստապահարան և այլ փոքրիկ սեղաններ:

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ և Բեժանո գյուղերի համար հիմնականում ձեռք կբերվեն սեղաններ և աթոռներ:

Բուռնաշեթ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զուրաբ Քոչոյանի խոսքով, իրենց գյուղի ծիսական տան համար միայն սեղաններ են ձեռք բերվելու: Ինչ վերաբերում է Բեժանո գյուղին, ապա այնտեղ ծիսական տան համար միայն աթոռներ են ձեռք բերվելու:

«Բեժանո գյուղի ծիսական տան համար ձեռք կբերվի շուրջ 200 աթոռ», – ասում է Բեժանոո գյուղի լիազոր Մարտիրոս Մարտիրոսյանը:

Ըստ քաղաքապետարանի, այդ գնումների համար միջոցներ են հատկացվել տեղական բյուջեից: Տենդերը հայտարարվել էր երեկ՝ հոկտեմբերի 6-ին, 25 825 լարիի չափով և բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը:

Բրատիսլավ Իգիթխանյան