Վերջերս շահագործման հանձնված Բավրա-Կարտիկամ նորակառույց ասֆալտապատ ճանապարհն արդեն երրորդ անգամ է նորոգվում է: Իրականացվել է փոսային վերանորոգման աշխատանքներ:
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, «Արալի» ընկերությունն արդեն երրորդ անգամ՝ նույն հատվածներում վերանորոգել է «Բավրա-Կարտիկամ» ճանապարհը:
Ինչպես «Արալի» շինարարական ընկերության ներկայացուցիչ Օթար Թաթեիշվիլին Jnews-ին տված հարցազրույցում ասաց՝ նրանք արդեն շահագործման են հանձնել ճանապարհը, բայց պետք էր շտկել թերությունները:
«Մենք արդեն շահագործման ենք հանձնել ճանապարհը, քաղաքապետարանն ընդունել է, սակայն ժամանակ է տվել թերություններն ուղղելու համար», – ասաց Օթար Թաթեիշվիլին:
Նախքան շահագործման հանձնելը, շինարարական ընկերությունը վերանորոգել էր մոտ 20 ք\մ ճանապարհահատված, որն այժմ նորից վերանորոգել են:
Բավրա-Կարտիկամ ճանապարհի նորոգման ընթացքում ճանապարհի վրա ավելացվել են նաև «արհեստական արգելակներ», ինչի պատճառով վարորդները դժգոհություն են արտահայտում: Նրանք ասում են, որ այսպես կոչված «պառկած ոստիկանները» շատ բարձր են, և փոքրիկ սխալմունքի դեպքում հնարավոր է վնասել ցածր, թեթև մարդատար ավտոմեքենաները:
Նշենք, որ Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման ավարտից հետո ճանապարհի վրա առաջացել էին ճաքեր, բայց այդ ժամանակ ճանապարհը դեռ շահագործման չէր հանձնվել, և ընկերությունը վերանորոգել էր վնասված ասֆալտապատ ճանապարհահատվածը:
Ըստ Օթար Թաթեիշվիլիի, ճաքերի պատճառը բեռնատար տրանսպորտային միջոցներն են: «Ճաքերը հայտնվել են այն պատճառով, որ ճանապարհի ասֆալտապատումից անմիջապես հետո այստեղով անցել են բեռնված բեռնատարները», – ասում է նա:
Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման և կամրջի կառուցման համար հատկացվել է 1,048,150 լարի, սակայն հաղթողը տենդերը շահել էր 1 006 224 լարիի չափով: Ասֆալտապատման տենդերը շահել է «Արալի» ընկերությունը:
Բրատիսլավ Իգիթխանյան