Վրաստանի կառավարության վարչակազմում կգումարվի նախարարների կաբինետի նիստը: Նիստի ժամանակ կհաստատվի կորոնավիրուսի համավարակի պատճառով առանց աշխատանքի մնացած քաղաքացիներին նպատակային աջակցության ծրագիրը: Մասնավորապես, «Հարկային օրենսգրքում» փոփոխությունները կներկայացնի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում մտցվել է ընդամենը 10 հարց, այդ թվում` նախարարների կաբինետը կքննարկի «Էներգետիկայի և ջրամատակարարման մասին» օրենքում մտցվելիք փոփոխությունները: Այս հարցով բանախոսը էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան է:

Նիստը մեկնարկել է ժամը 11:00-ին, և այն ավանդաբար գլխավորում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: