Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցն ամփոփում է կատարած աշխատանքի արդյունքները, այն հանդես է գալիս հատուկ ուսումնական ծրագրով, որով խրախուսում է ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրումը։
Դպրոցի տնօրեն Քեթևան Մախարաշվիլին ներկայացրել է ապագա ծրագրերի մասին և խոսել է երկու հիմնական ուղղությունների մասին, որը պետական մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումն է և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պետական լեզվի ուսուցանումն է:
Հանդիպմանը ներկա էին Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, Հաշտեցման պետական նախարար Քեթևան Ցիխիշվիլին, փախստականների և կացարանների հարցով նախարար Սոզար Սուբարին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Կախա Գուլեդանին, լեզվի ամբիոնի վարիչ Գիորգի Ալիբեգաշվիլին, քաղաքապետարանների նոր քաղաքապետները, խորհրդի անդամները և պոտենցիալ դոնոր կազմակերպություններ:
Վրաստանի Կրթության և գիտության նախարարության՝ Զուրաբ Ժվանիայի դպրոցն իր գործունեությունն սկսել է 2005 թվականից, մինչ օրս դպրոցը վերապատրաստել է 1 498 պետծառայող, իսկ 9 136 ազգային փոքրամասնության ներկայացուցիչների անվճար սովորեցրել է պետական լեզուն։ Զուրաբ Ժվանիայի դպրոցը գործում է 11 մարզային կենտրոններում և 93 գյուղերում:
Դպրոցի նպատակն է աջակցել ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական ծառայողների ուժեղացմանը, մյուս կողմից, ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը, միասնական ուժեղ պետություն ունենալու համար։
Տեղեկությունը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջից