Փրկարարները քաղաքացիներին կոչ են անում զգույշ լինել Վրաստանում անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով: Այս մասին ասված է Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած հայտարարության մեջ:
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին Վրաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է սպասվում: Դրա հետ մեկտեղ, որոշ տարածքներում ուժգին քամիներ կլինեն՝ մեծացնելով անտառային հրդեհների վտանգը:
«Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը կոչ է անում բարձր քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերել՝ կրակ չմարել գյուղատնտեսական տարածքներում, դաշտերի կամ անտառների մոտակայքում և կրակի օջախներն աննկատ չթողնել», – ասվում է հայտարարության մեջ:
Հրդեհի դեպքում քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ տեղեկացնել Հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոնին:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ինտենսիվ շոգը Վրաստանում կտևի մինչև օգոստոսի 30-ը: Օգոստոսի 29-30-ը սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կարող է գերազանցել +39 աստիճանը, իսկ արևելյան հատվածում`+38 աստիճանը: