Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել «Վրացական երազանք»-ի կողմից ներկայացված ԵՄ-ին ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագծին։
Գրանցված 116 պատգամավորից, բանաձևին կողմ է քվեարկել 111 պատգամավոր, ոչ ոք դեմ չի քվեարկել, 5 ձեռնպահ է մնացել։
«Վրացական երազանք»-ի կողմից ԵՄ ինտեգրման վերաբերյալ ներկայացված բանաձևում ասվում է, որ Վրաստանի գործադիր իշխանությունը կակտիվացնի իր ջանքերը Վրաստանին Եվրամիությանն ինտեգրելու և Վրաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի իրականացման ուղղությամբ՝ Վրաստանին ԵՄ անդամակցությանը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։
Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրները և ԵՄ կառույցները կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունն արագացնելու համար՝ համաձայն ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի: