Այն մասին, թե ինչպես են համավարակի պայմաններում Վրաստանում լրատվամիջոցները լուսաբանում կորոնավիրուսի մասին լուրերը, որտեղից է հայտնվում ապատեղեկատվությունը, ինչպես կարող է դա խանգարել մարդկանց և շատ ավելիի մասին Jnews-ը զրուցել է Կովկասի լրագրության և լրատվամիջոցների կառավարման դպրոցի պրոֆեսոր Մայա Միքաշավիձեի հետ:
– Ինչպե՞ս կգնահատեք վրացական լրատվամիջոցների աշխատանքը համավարակի պայմաններում:
Այս թեմային մեծ ուշադրություն է հատկացվում: Հասկանալի է ինչու, քանի որ սա այս պահին ամենակարևոր թեման է: Եթե հետևել, թե ինչպես են լրագրողներն ընտրում աղբյուրները, ինձ դա դուր է գալիս, քանի որ մեծ ուշադրություն են դարձնում տեղի բժիշկներին և պրոֆեսիոնալ համաճարակաբաններին, որոնք գրեթե բոլոր հարցերի պատասխաններն ունեն: Ավելի քիչ ինքնահնարան, ավելի շատ փաստեր: Շատ երկրներից համաճարակաբաններ են ներգրավում, և չնայած որ որոշ վրացի բժիշկներ երբեմն վիրավորվում են, նրանց հակասում են այլ երկրների գործընկերները, բայց, սկզբունքորեն, դրանում ոչ մի վատ բան չկա, քանի որ վրաց բժիշկների նկատմամբ դրանից վստահությունն ամենևին չի կորչում, և տարբեր տեսակետներ են առաջ գալիս, ինչով էլ հենց պետք է զբաղվի լրագրությունը:
– Հաճախ լրատվամիջոցները մեղադրվում են կեղծ տեղեկության տարածման մեջ, ինչո՞ւ է դա տեղի ունենում:
Իմ բոլոր պատասխանները վերաբերում էին ազգային լրատվամիջոցներին, ներառյալ կառավարական և ոչ կառավարական: Բայց այն, ինչ տեղի է ունենում սոցիալական ԶԼՄ-ներում, դա լրիվ այլ բան է: Տարբեր ապատեղեկատվական տեղեկություններ են տարածվում սոցիալական լրատվամիջոցներում, և երբեմն էլ դրանք տարածում են որոշ օնլայն հրատարակություններ, որոնք պարզապես ցանկանում են իրենց վրա սևեռել ավելի մեծ ուշադրություն: Որպեսզի նրանց շատ կարդան, դրա համար նրանք անտեսում են ապատեղեկատվություն տարածելու փաստը: Նրանց նպատակն այն է, որ իրենց շատ կարդան՝ չնայած այն հանքամանքին, որ նրանք վատ բան են անում:
Վերջերս Ռազմավարական հաղորդակցության եվրոպական աշխատանքային խումբը տարածեց լրատվամիջոցներում 5 ամենատարածված ապատեղեկատվությունները, և ես դրանց մասին գիտեմ լրատվամիջոցներում իմ սեփական փորձից: Քանի որ այն օրը, երբ ես ստացա այս տեղեկատվությունը, ես ստացա նույնպիսի հաղորդագրություն «Facebook»-ում, դրանք տեղեկություններ էին այն մասին, որ թեստավորման ժամանակ մարդկանց մարմին են ներարկվում ինչ որ նանո-չիպեր, որոնք անհրաժեշտ են, որպեսզի որոշ մարդիկ բոլորիս ապագայում վերահսկեն:
Երբ մեզ ID էին տալիս, այդ ժամանակ կար նաև նույնպիսի տեղեկատվություն, որ այդ ID–ի մեջ նույնպես կլինեն նանո-չիպեր: Կար նաև ապատեղեկատվություն, որ իբր այս վիրուսն արհեստականորեն է ստեղծվել, ի դեպ, շատ մարդիկ հավատում են դրան: Պարզապես տարբեր մարդիկ հավատում են տարբեր աղբյուրների, ոմանք կարծում են, որ վիրուսը արհեստականորեն է ստեղծվել Չինաստանի լաբորատորիաներում, ոմանք էլ ասում են, որ վիրուսը ստեղծվել է ԱՄՆ-ում և ուղարկվել Չինաստան, իսկ ոմանք էլ ասում են, որ վիրուսը ստեղծվել է Ռուսաստանում, և այդ պատճառով էլ այն մյուսներից պակաս է տուժել այս հիվանդությունից: Սա, իհարկե, սուտ է և ցավալի է, որ շատերը հավատում են դրան և ոչ միայն հավատում են, այլև բոլոր ջանքեր են գործադրում ընկերների շրջանում տարածելու համար: Այդպիսով, նրանք շատ վնասակար բան են անում, քանի որ եթե, Աստված մի արասցե, ինչ-որ մեկը հիվանդանա, նրանք գան նրա մոտ թեստ վերցնելու՝ հիվանդությունն ախտորոշելու համար, ապա այդ մարդը կփորձի խուսափել դրանից, նա կթաքցնի ախտանիշները: Այսինքն, սա կապված է շատ մեծ թվով մարդկանց առողջության բարձր ռիսկերի հետ: Կար նաև ապատեղեկատվություն, որ սոցիալական հեռավորությունն ընդհանրապես չի օգնում, չի կանխում վիրուսի տարածումը, ինչը նշանակում է, որ սա կարդալուց հետո մարդը կհավատա և կփորձի չխուսափել մարդկանց հետ սերտ կապից, նա իր առողջության համար կստեղծի նոր ռիսկեր:
Կորոնավիրուսի թեմայով 5 հիմնական ֆեյքերը
Դավադրության թոփ 5 տեսությունները
1. Հարկադիր պատվաստումների ժամանակ կներդրվեն նանո չիպեր
2. Բիլ Գեյթսը ցանկանում է ներմուծել պարտադիր պատվաստումներ՝ աշխարհը վերահսկելու համար
3. Covid19-ը կարող է լինել անգլո-սաքսոնականների վրեժի ակտ
4. Կանադական զեկույցը ԱՄՆ-ին մեղադրում է կորոնավիրուսը տարածելու մեջ
5. Covid-19-ի համաճարակը ստեղծվել է ԶԼՄ-ների կողմից
– Ինչպե՞ս վարվել ապատեղեկատվության հետ:
Դա շատ բարդ է: Հաղորդակցության մասին գիտությունն ունի իր օրենքները: Այսինքն, եթե մարդու հետ չհակառակվես, չասես՝ ոչ, դա սխալ է, ահա փաստերը, ապա մարդը շարունակում է հավատալ ապատեղեկատվությանը: Այսինքն, եթե փորձեք խոսել այն անձի հետ, որը հավատում է ապատեղեկատվությանը, գոնե որոշակի հնարավորություններ կլինեն, որ մարդը, եթե նա վստահում է ձեզ, գոնե հարցեր կտա և կփորձի ինչ-որ մեկից վերստուգել: Սա հայտնի է առհասարակ հաղորդակցության արվեստում՝ ապատեղեկատվության հետ պայքարող մարդկանց մասնագիտության մեջ, այն է՝ մարդկանց, ովքեր պետական մակարդակով զբաղվում են հաղորդակցությամբ: Սա բավականին դժվար է, քանի որ սովորաբար մարդիկ չեն ցանկանում վիճել, քանի որ այն մարդուն, որին ես ասեմ, որ ոչ՝ սուտ է, կարող է վիրավորվել ինձանից, նեղսրտել:
Միգուցե պետք է լինել կատեգորիկ, ինչ-որ կերպ կառուցողական, ընկերական ձևով ասել, որ ես դրան չեմ հավատում, և անմիջապես փաստերը ներկայացնել: Եթե այս վիրուսը արհեստականորեն ստեղծվել է Չինաստանում, նրանք, ովքեր ստեղծում են վիրուսը, նրանք միշտ ունեն պատվաստանյութի հասանելիությունը: Եվ ինչո՞ւ է ուրեմն այս կառավարությանը հարկավոր սպանել այդքան շատ թվով սեփական ժողովրդին: Երբեմն մարդիկ արձագանքում են, բայց ոչ 100%-ով: Այսինքն, եթե դուք հակառակվում եք, դեմ եք մարդուն, հավանականություն է առաջանում, որ նա կդադարի հավատալ ապատեղեկատվությանը, բայց ոչ 100%-ով: Հաշվի են առնվում մարզերի առանձնահատկությունները: Մարզերում, օրինակ, գյուղերում, հասարակական կարծիքը ցույց է տալիս, որ մարդիկ՝ բնակչության գրեթե մեկ հինգերորդը միմյանցից տեղեկատվություն են ստանում: Նրանք ավելի շատ վստահում են հարևանին, հարազատներին, քան լրատվամիջոցներին: Կարևոր է նրանց հետ խոսել այս թեմաների շուրջ:
– Որտե՞ղից է առաջանում ապատեղեկատվությունը, ինչպե՞ս որոշել:
Ապատեղեկատվությունը միշտ արհեստական է, երբեմն շատ հեշտ է հետևել դրան, քանի որ եթե ապատեղեկատվությունն այն մասին է, որ Վրաստանը չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը, կամ վիրուսը տարածվել է Լուգարի լաբորատորիայի կողմից, պարզ է, որ կարելի է բառացիորեն պարզել, թե ում է դա ձեռնտու և մատնանշում հարևանին: Ռուսաստանը, որին ամենից ձեռնտու է Վրաստանը չանդամակցի մի շարք ուժեղ պետական միավորումներում: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված ապատեղեկատվությանը, դա ավելի բարդ է: Երբ ասում են, որ վիրուսը արհեստականորեն ստեղծվել է Չինաստանում, այն կարելի է համարել այդպիսին Չինաստանի դեմ՝ պատասխանատվությունը փոխանցելով Չինաստանին: Երբ ասում են, որ վիրուսը մեծացվել է ԱՄՆ-ում, նշանակում է, որ ապատեղեկատվությունն ուղղված է Միացյալ Նահանգների դեմ:
Հետևաբար պետք է տրամաբանորեն մտածել, բայց համավարակի հետ կապված ապատեղեկատվության այնքան շատ աղբյուրներ կան, որ այս պարագայում ավելի դժվար է որոշել ապատեղեկատվության աղբյուրը: Ընդհանրապես, կան վիրուսի առումով թերահավատներ, որոնք անվանվում են virus denialists (վիրուսը հերքողներ), սա նույնն է, ինչպես, օրինակ, երբ հերքում են էվոլյուցիան, հերքում են գիտությունը: Օրինակ՝ ինձ եկավ տեղեկություն, որտեղ ասվում էր, որ այս վիրուսն ինչ-որ գաղտնի լաբորատորիայում հորինել են մասոնները: Տեղեկությունն իմ ընկերոջից էր FB–ի միջոցով, որ իբր մասոնները ցանկանում են ոչնչացնել բնակչության որոշ մասը և քայքայել այն իշխող վերնախավի հիմքերը, որոնք այժմ իշխանավարում են: Պատկերացրեք, թե ինչ մակարդակի պետք է լինի այս լաբորատորիայի գաղտնիությունը, որպեսզի ոչ մի երկիր չիմանա, որ ինչ-որ լաբորատորիա վիրուս է ստեղծել՝ մարդկությունը ոչնչացնելու համար:
Քրիստինե Մարաբյան