Jnews-ը զրուցել է GSAC-ի (Վրացական ռազմավարական վերլուծության կենտրոն) քաղաքագետ և տնտեսագետ Վալերի Ճեճելաշվիլիի հետ՝ Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքականության, Վրաստանում արտաքին քաղաքականության ռազմավարության բացակայության, Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունների և Ադրբեջանի կանխատեսվող արտաքին քաղաքականության մասին։

Վրաստան

– Վերջին շրջանում մենք նկատում ենք Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն։ Ի՞նչ է կատարվում ներկայիս դրությամբ։

– Վրաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես որ ոչ հաջորդական բնույթի էր և անկայուն, այդպես էլ մնացել է այդպիսին։ Հետևաբար, մենք կարող ենք միաժամանակ տեսնել որոշ գործողություններ, որոնք խիստ հակասում են Եվրամիությանը մեր սերտեցման տրամաբանությանը, ինչպես օրինակ՝ «Օտարերկրյա գործակալների մասին» այս հայտնի օրենքի նախագիծը։ Դե իսկ մյուս կողմից, մենք այնտեղ տեսնում ենք պաշտպանության նախարար Բուրճուլաձեի հաջողված այցը Վաշինգտոն, մասնակցությունը «RAMSTEIN» խմբին, մրցուղիներում միջազգային կազմակերպությունների աջակցությունն Ուկրաինային։ Մյուս կողմից էլ՝ քննադատություններ Ուկրաինայի հասցեին, որոնք իրենց թույլ են տալիս «Վրացական երազանքի» որոշ առաջնորդներ եւ այլն։ Հետեւաբար, ուղղակի այն մնում է ոչ հաջորդական, անկանխատեսելի, բեկյալ գիծ, որը քաշում են այս  կամ այն կողմ, և ուրեմն ինչպիսին քաղաքականությունը կար, այդպիսին էլ մնում է։

– Ի՞նչ վտանգներ է պարունակում նման արտաքին քաղաքականությունը երկրի համար։

– Սա գործելակերպի շատ ցավալի սխեմա է, ցանկացած արտաքին քաղաքականություն, այն առաջին հերթին գնահատվում է երեք հիմնարար սկզբունքներով՝ հետեւողականություն, շարունակականություն եւ կանխատեսելիություն։ Եվ ցանկացած երկիր, որը հավատարիմ չի մնա այդ սկզբունքներին, դատապարտված է նրան, որ չի կարողանա արդյունավետորեն իրականացնել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների համակարգը։ Հարցի մյուս կողմն այն է, որ ոչ հաջորդականության և անկանխատեսելիության հետ մեկտեղ բուն համակարգի համար հարցեր են ծագում, թե որքան կարևոր է այս համակարգը։ Բայց այսօրվա Վրաստանի արտաքին քաղաքականության այս անկանխատեսելիությունն արտահայտվում է նաև նրանով, որ մենք այսօր սկզբունքորեն աշխատում ենք առանց արտաքին քաղաքական ռազմավարության։ Նախորդ ռազմավարությունը նախատեսված էր 2018-2022 թթ. համար, բայց 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բարբարոսական ագրեսիայի արդյունքում ամբողջ աշխարհաքաղաքական հայեցակարգը գլխիվայր շրջվեց։ Եվ այս հայեցակարգը, որը գործում էր, մեկ ակնթարթում հնացավ։ Արդեն այն ժամանակ անհրաժեշտ էր սկսել աշխատել նոր ռազմավարության վրա, բայց մենք նոր տեքստը չտեսանք ոչ մինչև 2022 թվականի վերջ, ոչ էլ՝ 2023 թվականին։ Մենք ապրում ենք առանց արտաքին քաղաքական ռազմավարության, այս առումով Վրաստանը կարող է լինել միակ երկիրը, որն իրեն դա թույլ է տալիս նման բան։

Հայաստան

– Փոփոխություն է նկատվում նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Ինչպե՞ս է դա երևում Վրաստանի դիտակետից:

-Հայաստանն, ըստ էության, ՀԱՊԿ անդամ է և Եվրասիական միության անդամ։ Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ Հայաստանն իր ամենահուսալի գործընկերն է Հարավային Կովկասում։ Ոմանք նույնիսկ հասնում էին նրան, որ ասում էին՝ Հայաստանը ռուսական շահերի ֆորպոստ է Հարավային Կովկասում։ Եվ իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, ինչ-որ կերպ չէր տեղավորվում այս հարաբերությունների հիմնական հունի մեջ, ինչն իրեն թույլ տվեց անել Ռուսաստանը։ Հասկանալի է, որ Հայաստանի քաղաքական դասը, քաղաքական վերնախավերը շատ հիասթափված էին, և այսօր, որքան ես հասկանում եմ, հայ հասարակության մեջ շատ լուրջ հակառուսական տրամադրություններ կան, ինչը սկզբունքորեն կարելի է հասկանալ։ Եվ դա եւս մեկ անգամ ցույց տվեցին Երևանում ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի արդյունքները։ Ակնհայտ է, որ Հայաստանում գնալով մեծանում է այն հասկացությունը, որ սեփական արտաքին քաղաքական շահերի իրականացման գործընթացում Ռուսաստանի վրա հույս դնելը և հենվելը շատ ռիսկային գործ է և շատ վնասակար։ Որովհետև, եթե մնացած ամեն ինչ անտեսենք, ապա Ռուսաստանը արտաքին ասպարեզում իրեն դրսևորում է որպես շատ անվստահելի, անկայուն գործընկեր։ Եվ վերջիվերջո, սա ահաբեկչության հովանավոր պետություն է, ինչպես դա սահմանել է Եվրախորհրդարանը, այն ենթարկվում է շատ կոշտ պատժամիջոցների։ Հետևաբար, հայկական արտաքին քաղաքականության բազմավեկտոր լինելը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ շփումների ավելացումը և այս թեքությունը դեպի արևմտյան ատլանտյան կողմ, իմ կարծիքով, դրանք լիովին արդարացված են։ Բայց այս քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել միայն այն ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվեն իրենց միջև հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումից և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։ Կարծում եմ, որ Հայաստանը կունենա շատ ավելի հեռանկարային դաշտ արտաքին քաղաքական մանևրի համար, և նա կրկին կկարողանա վարել ավելի հետևողական, ավելի հաջորդական, կանխատեսելի քաղաքականություն։

Ադրբեջան

-Կարծես Ադրբեջանը վերջին շրջանում արտաքին քաղաքական դաշտում իրեն շատ ավելի վստա՞հ է զգում՝ չնայած բազմաթիվ հակասություններին։

– Եթե վերցնենք Հարավային Կովկասի երեք երկրները, ապա ես կարծում եմ, որ Ադրբեջանն ունի ամենահետևողական, կանխատեսելի արտաքին քաղաքականությունը, քանի որ Ադրբեջանն այժմ ամենականխատեսելի գործընկերային հարաբերությությունն ունի Ռուսաստանի հետ, նաև աճող գործընկերություն և համաձայնագիր ԵՄ-ի հետ, հատկապես՝ էներգետիկ և տրանսպորտային համագործակցության ոլորտում: Թե Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 16-ին (2022թ.) մեկնեց Բաքու և այնտեղ խոսեց Ադրբեջանի մատակարարումների կարևորության մասին։ Կանաչ էլեկտրաէներգիան և հավելյալ միլիարդավոր խորանարդ մետր գազը, և , միևնույն ժամանակ, հավասարակշռված հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը շատ հաջորդական կերպով անց է կացնում և իրականացնում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների սկզբունքները։

Երկրներից յուրաքանչյուրն ինքնիշխան երկիր է, որոնք զարգանում են։ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը զարգացնում են իրենց ներքաղաքական համակարգերը այնպես, ինչպես իրենք են դա անհրաժեշտ համարում, ինչպես իրենց թույլ է տալիս սեփական ժողովուրդը: