Արժույթի միջազգային հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանին աջակցելու համար հատկացրել է 200 միլիոն դոլլար: Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տարածված հայտարարության մեջ:

Արժույթի միջազգային հիմնադրամում նշում են, որ համավարակը կարևոր ազդեցություն կգործի Վրաստանի տնտեսության վրա և կխափանվի նախորդ տարիների դրական դինամիկան: Նույն հայտարարության մեջ նշված է, որ մակրոէկոնոմիկական կայունությունը պահպանելու նպատակով, Վրաստանի իշխանությունը ձեռնարկել է քայլեր՝ առողջապահության ծախսերի ավելացման, սոցիալական օգնության և բիզնեսին աջակցության տեսանկյունից:

Հայտարարության մեջ նշված է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական օգնությունը կարևոր ներդրում կլինի առողջապահության և սոցիալական օգնության ծախսերն ապահովելու համար: