Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանադրական փոփոխությունների մեծ մասի համար այս մասին Վենետիկում, – ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոն: Ըստ նրա, Վրաստանը քայլ առ քայլ մոտենում է «շատ լավ սահմանադրությանը»:
«Սահմանադրական բարեփոխումները համարվում է շատ լավ քայլ դեպի առաջ: Ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք Վրաստանի հետ համագործակցում ենք 90-ականներից, որպեսզի ստանանք լավագույն սահմանադրություն: Այժմ Վրաստանը քայլ առ քայլ մոտենում է շատ լավ սահմանադրության, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանադրական փոփոխությունների մեծ մասի վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ դեռևս կան կարևոր առաջարկություններ, մենք ճիշտ ուղու վրա ենք գտնվում և կգտնենք լավագույն լուծումը», – հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոն:
Լուսինե Աստոյան