«Շարժունակությունը շատ բարձր է, ուստի մենք պետք է առավելագույն պատասխանատվության կոչենք քաղաքացիներին և, հավանաբար, ընկերություններին էլ», – ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
«Այսօր մենք ունենք երկու նոր դեպք, երեկ ութն էր: Մենք այսպես թե այնպես աղբյուրը տեսնում ենք, բայց հավաքվող շարժունակությունը շատ մեծ է, ուստի մենք պետք է կոչ անենք և՛ քաղաքացիներին, և, հավանաբար, ընկերություններին՝ առավելագույն պատասխանատվություն ցուցաբերել: Մենք մտնում ենք բարդ շրջան, այն թվերը, որոնք գոյություն ունեն աշխարհում, ինչպես ես տեսա, աճում են, արդեն գերազանցում են ինը միլիոնը», – ասել է Գիորգի Գախարիան:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է պահպանել վիրուսի տարածման կառավարման այն արդյունքները, որն ունի երկիրը:
«Իրականում վիրուսի տարածման տեմպը չի ընկնում, մեր տարածաշրջանում, հարևան երկրներում, ընդհակառակը, այն աճում է, և այստեղ մենք պետք է կրկնակի պատասխանատվություն ցուցաբերենք: Նախ և առաջ, որպեսզի պահպանենք մեզ մոտ առկա վիրուսի տարածման կառավարման արդյունքները, որը մենք ունենք, ևս մեկ անգամ կրկնում եմ, սա կառավարության, քաղաքացու և գործատուի, ընկերությունների անմիջական պատասխանատվության գոտին է, և այստեղ մենք բոլորս պետք է կիսենք այդ պատասխանատվությունը», – հայտարարել է Գիորգի Գախարիան: