Այսօր, մայիսի 1-ին Վրաստանի Գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Սամխցե-Ջավախքում: Նա տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ այցելել է Ախալցիխեի շուկա և տեղում ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին, փոխանցում է sknews-ը:

Սոլոմոն Պավլիաշվիլին հայտարարել է, որ առևտրական սեղանները շուկայում պետք է այնպես դասավորվեն, որպեսզի առևտրականների միջև պահպանվի անհրաժեշտ հեռավորությունը: Բացի այդ, պարագիծը պետք է խիստ վերահսկվի, որպեսզի ոչ մի շուն չկարողանա մտնել այս տարածք, ինչպես նաև անհրաժեշտ է կայանատեղի ստեղծել: Առևտրային կենտրոնի մուտքի մոտ բնակիչները պետք է ջերմաչափում անցնեն:

Գյուղատնտեսության փոխնախարարը լրագրողների համար դեռ որևէ մեկնաբանություն չի արել և հայտնի չէ, թե շուկայից հետո փոխնախարարն ուր կգնա: