Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով 2016 թվականի համար բյուջե է մտցվում լրացուցիչ ծախսեր, երկրի բարձրլեռնային շրջանների բնակիչների կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացումը ապահովելու համար:
2016 թվականից Վրաստանում կսկսի գործել պետական ծրագիր երկրի բարձրլեռնային շրջանների բնակչությանը օգնելու նպատակով:
«Կենսաթոշակային հավելումների համար պետական բյուջեից կհատկացվի լրացուցիչ 10 մլն լարի: Մանկավարժների աշխատավարձների ավելացման համար` 6 000 000 լարի, ամենամսյա աջակցության նորածիններին` 5 000 000 լարի, բժիշկների աշխատավարձերի ավելացման՝ 1 0000 000 լարի », – նոյեմբերի 12-ին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին: