«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը պատրաստ է ստորագրել քաղաքական ճգնաժամի կարգավորման ծրագրի փաստաթուղթը, որն առաջարկել է Եվրոպական խորհրդի ղեկավար Քրիստիան Դանիելսոնը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

«Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրամիության հովանու ներքո և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և նրա հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի կազմված փաստաթուղթը», – ասել է Թալակվաձեն:

Ըստ նրա, իշխող կուսակցությունը որոշել է դիմել այս քայլին, քանի որ կարծում է, որ այն «կծառայի վստահելի հարաբերությունների հաստատմանը հասարակության և միջազգային գործընկերների հետ», ինչպես նաև կբացառի ցանկացած բանակցությունների ձախողման հետ պնդում՝ ուղղված ՎԵ-ին:

Խորհրդարանի խոսնակը պնդում է, որ բանակցությունների ընթացքում ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնել ստորագրել առաջարկված ծրագիրը, բայց մինչ այժմ նրանց ընդդիմախոսները չեն հաստատել իրենց մտադրությունները:

«Լրացուցիչ խորհրդատվությունների համար հատկացված ժամանակը սպառվել է: Դեսպան-միջնորդները սպասում էին, և այս ժամանակահատվածն ավարտված է: Հիմա մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը դեռ ի վիճակի չէ ստորագրել համաձայնագիրը», – ասել է Թալակվաձեն:

Նա շեշտել է, որ Դանիելսոնի ծրագիրը չի ենթադրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Թալակվաձեն կարծում է, որ այս փաստը հուշում է, որ միջազգային հանրությունը չի կիսում ընդդիմության մեղադրանքները՝ 2020 թվականի աշնանը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու առումով:

ԿԱՐԵՎՈՐ. Սրա հետ մեկտեղ, «Վրացական երազանք»-ը պատրաստակամություն է հայտնում դիտարկել արտահերթ ընտրություններ նշանակելու հարցը, եթե իշխող կուսակցությունը 2021-ի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հավաքի ձայների 40%-ից պակաս: Գործնականում դա նշանակում է, որ քաղաքապետի ընտրությունները կդառնա իրնքնատիպ հանրաքվե:

«Մենք պատրաստակամություն ենք հայտնում առաջիկա ընտրություններում 40% աջակցության սկզբունքը կիրառել ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ևս… Եթե իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում 40% չստանա, այս դեպքում մենք կքննարկենք ընդդիմության պահանջը [արտահերթ] ՝ընտրությունների հետ կապված», – ասել է Թալակվաձեն:

Մարտի 31-ին Թբիլիսիում Քրիստիան Դանիելսոնն իշխող կուսակցության և ընդդիմության անդամներին ներկայացրել էր քաղաքական ճգնաժամի կարգավորման իր տեսլականի վերաբերյալ փաստաթուղթ, որը ենթադրում է համակարգային ընտրական բարեփոխումների իրականացում և արդարադատության ոլորտի փոփոխություններ: Երկու կողմերն էլ հրաժարվել էին ստորագրել այս փաստաթուղթը՝ միմյանց վրա գցելով պատասխանատվությունը:

Առաջարկվող փաստաթղթի տեքստը հրապարակել է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը: Այն պարունակում էր հետևյալ կետերը.

ՀԱՄԱՏԵՔՍՏ

Վրաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է գրեթե հինգ ամիս: 2020-ի հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության վաթսուն պատգամավորներից միայն վեցն է մասնակցում խորհրդարանական նիստերին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անձնական հանձնարարությամբ՝ դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը մարտին երկու անգամ այցելել էր Թբիլիսի` օգնելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Նա մի քանի հանդիպումներ է անցկացրել ինչպես իշխող թիմի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ, բայց Բրյուսելի ջանքերն արդյունք չեն տվել:

Ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները և պահանջում է վերընտրություններ: Իշխանությունները անհիմն են համարում ընտրություննրեը կեղծելու վերաբերյալ մեղադրանքները և առաջարկում են կենտրոնանալ այլ հարցերի վրա:

Ընդդիմության մեկ այլ սկզբունքային պահանջը, ըստ որի այն հրաժարվում է փոխզիջումների գնալու, կալանավայրից ազատ արձակելն է «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան և ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաընկերության համասեփականատեր Գիորգի Ռուրուային, որոնց ընդդիմությունը կոչում է քաղբանտարկյալներ: