Վաղը, ապրիլի 29-ին Վրաստանում ընդամենը երկու օրով բացված Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքները նորից կփակվեն: Այս քաղաքների ելքերն ու մուտքերը կրկին անորոշ ժամանակով փակվում են:
Ավելի վաղ իշխանությունները, ապրիլի 27-ից մինչև 28-ը թույլատրել էին քաղաքացիների ելումուտը Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի և Ռուսթավի քաղաքներ:
Կառավարության վարչության տնօրեն Նաթիա Մեզվրիաշվիլիի խոսքերով, այսուհետ փոփոխություններ չեն լինի մինչև նախարարների կաբինետը սահմանափակումների վերացման կոնկրետ ամսաթիվ չորոշի: