Վրաստանում կստեղծվի կանեփի վերահսկման գործակալություն,- համապատասխան նորույթը նկատի ունի կանեփի հսկողության մասին Վրաստանի օրինագիծը:
Նախագծի համաձայն, կանեփի հսկողության գործակալությունը կլինի Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության վարչության ոլորտում ընդգրկված հանրային իրավունքի իրավական անձը:
Ինչպես նշված է օրինագծում, գործակալության նպատակն է կանեփի օրինական շրջանառության հետ կապված գործունեությունը կարգավորել և հսկել:
Գործակալության խորհրդարանական հսկողությունն իրականացնելու է Վրաստանի խորհրդարանը:
Ինչպես գրված է օրինագծում, Վրաստանում բժշկական կամ արդյունաբերական նպատակով կանեփ աճեցնել- արտադրելու մեկնարկի նախաձեռնությունը և այդ գործունեության կարգավորման նպատակով հատուկ գործակալության ստեղծումը պետական բյուջեից նկատի ունի 500 000 լարիի ծախս:
Աղբյուրը՝ 1tv.ge