Մոտ մեկ ամսից Վրաստանի բուհերում կսկսվի նոր ուսումնական կիսամյակ, իսկ դա նշանակում է, որ տարբեր շրջաններից Թբիլիսի տեղափոխվող ուսանողներին սպասվում է նոր մարտահրավեր՝ վարձով բնակարաններ գտնելու տեսքով: Զբոսաշրջիկների մեծ հոսքից հետո կրթական նպատակներով քաղաք տեղափոխված շատ ուսանողների համար մատչելի գներով կացարաններ գտնելը մի քանի տարի է, ինչ բարդացել է:

Վերջին տարիներին Թբիլիսիում բնակարանների գների կտրուկ աճ է գրանցվում, ինչը պայմանավորված է օտարերկրացիների՝ դեպի Վրաստան մեծ հոսքի հետ, այդ գործոնը մինչ օրս զգալի ազդեցություն ունի վարձակալությամբ տրվող բնակարանների գնի վրա:

JNEWS-ը վերլուծելով Հայաստանում և Վրաստանում անշարժ գույքի գնման և վարձակալության կայքերը (area.ge, binebi.ge, livo.ge, ss.ge, myhome.ge) նկատեց, որ Թբիլիսիում մեկ սենյականոց բնակարանների գները տատանվում են 800-1200 լարիի սահմաններում՝ կախված տեղից և պայմաններից:

Մենք փորձեցինք կապ հաստատել ուսանողների հետ, ովքեր նույնպես ունեցել են վարձակալության հետ կապված խնդիրներ, ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ Թբիլիսիում բնակարան գտնելու հարցում ուսանողների առջև ծառացած մարտահրավերները բազմակողմանի են, օրինակ՝ մատչելիությունը, բնակարանների բարձր գների պատճառով այս փաստը հաճախ ստիպում է նրանց դիտարկել ոչ այնքան ցանկալի տարբերակներ, ինչպիսիք են անհարմար կացարանը կամ բնակարանը համալսարանից հեռու լինելու հանգամանքը:

Ուսանողները հաճախ փնտրում են կացարան, բայց համալսարաններին մոտ բնակարանները, ըստ օրենքի բարձր գներով են վարձակալության տալիս։

Բնակարան գտնելու համար ուսանողները օգտվում են սոցիալական հարթակներից, շատերը խուսափում են միջնորդի օգնությունից և նախընտրում անմիջապես բնակարանի տիրոջ հետ պայմանավորվածության գալ: