Ապրիլի 28-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է 14-ով, հասնելով՝ 511-ի: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Կարանտինում է գտնվում 5018 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 511:
Թարմացված տվյալներով, 511 վարակակիրներից 156-ն արդեն առողջացել է, վեցը՝ մահացել:
Բացի այդ, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: