Այսօր 70-ից բարձր տարիքի թոշակառուներին կփոխանցվի մայիս ամսվա կենսաթոշակը: Այս մասին հայտնում է «Liberty Bank»-ը:
Բանկում նշել են, որ նրանք շարունակում են 70 տարեկանից բարձր մարդկանց կենսաթոշակների նախապես փոխանցման ծրագիրը: Այդ նպատակով բանկի ղեկավարությունը հատկացրել է 100 միլիոն լարի (մոտ 33 միլիոն ԱՄՆ դոլար): Ծրագիրը նպատակ ունի պաշտպանել ռիսկ-խմբին պատկանող մարդկանց` կորոնավիրուսի համավարակի վտանգից:
«Քանի որ բանկից կենսաթոշակ ստանալը վիրուսի տարածման համար պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում, գումարը կանխիկ ստանալու հնարավորությունը բոլոր թոշակառուներին կտրվի ըստ ժամանակացույցի: Դրա համար ստեղծվել է myliberty.ge հատուկ հարթակը, որտեղ հնարավոր է տեսնել այն հստակ ամսաթիվը, ըստ որի թոշակառուն կկարողանա կենսաթոշակը ստանալ կանխիկ՝ բանկոմատում կամ «Լիբերթի բանկի» ծառայության կենտրոնում», – ասվում է բանկի հաղորդագրության մեջ:
Մայիսի կենսաթոշակը նախապես կփոխանցվի 60-ից 70 տարեկան թոշակառուներին էլ: Ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկա օրերին:
«Լիբերթի բանկի» ղեկավարությունը խորհուրդ է տալիս կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին նվազեցնել կանխիկի հետ կապը նվազագույնի հասցնել, հնարավորինս խուսափել հերթերից և կայքում ստուգել կենսաթոշակը փոխանցելու ամսաթվերը:
Ապրիլյան կենսաթոշակը Վրաստանում նույնպես փոխանցվել է նախապես` մարտի կեսերին: