Տնտեսություն 10 Սեպտեմբերի, 2018 • Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը պետք է հասնի 1 միլիարդի

«Վրաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը պետք է մեծանա մինչև մեկ միլիարդ», — այս մասին հայտարարեցին Վրաստանի և Հայաստանի վարչապետերը Երևանում հանդիպման ավարտից հետո:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ մասին նա պայմանավորվել է Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ: Վրաստանի վարչապետի խոսքերով, կոնկրետ գործուն պլանի վրա աշխատելու է միջկառավարական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է սեպտեմբերի վերջին:

Առևտուր, էկոնոմիկա, զբոսաշրջություն, նորարարություն և կրթության ոլորտում համագործակցություն, — ահա այս թեմաների շուրջ են զրուցել հանդիպմանը վարչապետերը և կառավարության անդամները:

Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել գալիք անկախության տոնի առթիվ, որը Հայաստանը տոնում է սեպտեմբերի 21-ին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝