Ռուսթավի 2-ի հիմնախնդիրների քաղաքական ենթատեքստի, ինչպես նաև այդ ալիքի շուրջ դատական պրոցեսների մասին jnews.ge լրատվականը հարցազրույց ունեցավ ԶԼՄ-ների, GFSIS (Ռազմավարական հետազոտությունների վրացական հիմնադրամի) փորձագետ, պրոֆեսոր Մայա Միքաշավիձեի հետ:
Ռուսթավի 2 ալիքի շուրջ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ դատական վարույթ է ընթանում, վարչակազմի հիմնախնդիրներ կան, պատմեք այդ մասին:
-Ռուսթավի 2-ը ամենավարկանշային ալիքն է Թբիլիսիում, այն դիտում են շատ մարդիկ և դա շատ հաջողակ հեռուստաալիք է: Ըստ էության կարող ենք ասել, որ այն վրացական լրագրության առաջամարտիկն է: Ի՞նչ է այսօր տեղի ունենում: Տեղի է ունենում հետևյալը: Հեռուստաալիքի նախկին սեփականատերերից մեկը՝ Քիբար Խալվաշին դիմել է դատարան. նա բողոքարկում է ալիքի վաճառքը, այսինքն կարծում է, որ իրեն պարտադրել են վաճառել ալիքը հաջորդ սեփականատերերին, որ իրեն մասնավորապես պարտադրել են այն ժամանակվա վրացական իշխանությունները, որ ինքը` հեռուստաալիքի համար, ստացել է շատ քիչ գումար, որը համապատասխան չէր այն ժամանակվա իրական գնին: Նա դատական հայցով դիմել է դատարան սույն թվականի օգոստոսին, ահա վերջերս դատարանը ընդունեց որոշում: Դատարանը որոշեց հեռուստաալիքը հանձնել նախկին սեփականատիրոջը՝ Քիբար Խալվաշին:
Ինչու՞ Ռուսթավի 2-ը չի կարող բողոքարկել դատարանի տվյալ որոշումը:
-Ռուսթավի 2-ի և «Սաքարթվելո» ընկերության դատապաշտպանները, որոնց է պատկանում բաժնետոմսերի փաթեթը մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը, բայց գործը նրանում է, որը դատարանը ընդունել է նաև երկրորդ որոշում, որի համաձայն ընկերության փոխանցումը տեղի ունեցավ անհապաղ: Ի՞նչ է դա նշանակում: Դատարանը ընդունեց որոշում, որ Ռուսթավի 2-ը այսօրվա կառավարմամբ չի կարող կատարել իր պարտականությունները հասարակության առաջ, այսինքն չի կարող կենտրոնանալ տարբեր թեմաների վրա, որոնք հետաքրքրում են հասարակությանը: Դատարանը ընդունեց որոշում, որ նրանք հիմնականում լուսաբանում են իրադարձությունները շատ նեղ, այդ թվում աշխատում են ոչ օբյեկտիվ, այլ կողմնակալ եղանակով, դրանով իսկ Ռուսթավի 2-ը հարցականի տակ է դնում իր իսկ զարգացումը, իր վարկանիշը և իր հաջողությունը: Դատարանը գտնում է, որ չի կարելի դա հանդուրժել, և որ անհրաժեշտ է նշանակել ժամանակավոր տնօրենների: Այ հենց սա էլ առաջ բերեց բողոքի երկրորդ ալիքը, որին արդեն մասնակցում էին ոչ միայն Ռուսթավի 2-ի լրագրողները, այլ նաև հասարակության ավելի լայն շերտեր, ովքեր բողոքում են այսպիսի հարցի առաջադրումը: Այսպիսով դատարանը ունի հնարավորություն լուծելու և ընդհանրապես քննարկելու լրագրության հարցերը: Դատարանի այդ ընդունած որոշումը հակասում է լրագրության ազատությանը և խմբագրության էթիկայի անկախությանը: Դատարանի ընդունած այդ որոշումը նախադեպ է հանդիսանում դատարանի կողմից մամուլի նկատմամբ ցանկացած այլ հետաքրքրության «ցուցաբերման» դրսևորման:
Շատ լրագրողներ ու հասարակական գործիչներ պնդում են, որ դատական որոշումը` ոչ բավարար ապացույցների հիման վրա է, որ Քիբար Խալվաշին էլ չուներ բավականին ապացույցներ գործի հետ կապված, որ այս գործում դատավորը ակնհայտորեն կողմնապահ էր: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:
Ինձ դժվար է մեկնաբանել դա, քանզի Խալվաշին ասում է, որ իր ապացույցները կատարելապես օրինական են, որ դատավորը համաձայնում է իր հետ, իսկ Ռուսթավի 2-ի ու «Սաքարթվելոյի» դատապաշտպաններն ասում են, որ դրանք բավարար չէին որոշման համար: Ինձ դժվար է խոսել այդ մասին, այս պահին ամենամեծ բողոքը դատավորի երկրորդ որոշման դեմ է, եթե դա ճիշտ որոշում է, ինչու են վախենում հաջորդ ատյանների դատարաններից: Ինչու չտալ գործին առաջխաղացում, անցնի բոլոր ատյաններով, և թող հետո Խալվաշին, ով սպասում էր երկար տարիներ` հետ ստանա ընկերությունը: Ում է պետք իրադարձությունների խթանումը և տնօրենների հեռացումը, որոնք նույնիսկ չեն կարող ստորագրել ֆինանսական փաստաթղթեր և պետության հարկ վճարել, քանի որ այնտեղ անհրաժեշտ է առաջին անձի ստորագրությունը: Այսինքն ընկերությունը չունի պաշտոնական ստորագրություն, քանի որ ներկայիս տնօրենը հեռացված է, ֆինանսականը` նույնպես: Նոր տնօրենները հայտարարեցին, որ կատարել են բարի կամքի դրսևորում. եթե լրագրողները դեմ են, իրենք համաձայն են նրանց հետ, և ընկերություն չեն մտնի:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և Ռուսթավի 2 հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարալիայի խայտառակ հեռախոսային ձայնագրությունների հրապարակումից հետո` Ռուսթավի 2-ի գործին տրվեց քաղաքական ենթատեքստ: Հասկանալի դարձավ, որ սա ավելին է, քան հասարակ դատական գործը, այստեղ կա քաղաքական առճակատում…
-Ի՞նչ նկատի ունենք քաղաքականություն բառի տակ, սա հասարակական կարևոր գործ է: Եթե քաղաքականություն` դա լուրջ հարցերի որոշում է, այստեղ արդեն գործը ազատ խոսքի մասին է, որքանով կարող է դատարանը միջամտել: Շատ կուսակցություններ միանգամից կանգնեցին Ռուսթավի 2-ի կողքին, քանի որ դա ձեռնտու է, և նրանք իրատեսորեն որոշեցին, եթե չլինի Ռուսթավի 2-ը, ընդդիմադիր կուսակցությունների ձայնը ու ներկայացվածությունը հեռուստաեթերում կնվազի: Քանի որ Ռուսթավի 2-ը կայուն կերպով եթեր էր տրամադրում ոչ միայն «Ազգային շարժմանը», այլ նաև շատ այլ կուսակցությունների: Իհարկե «Ազգային շարժումը» ունի շատ սերտ կապեր Ռուսթավի 2-ի հետ, քանի որ «Ազգային շարժումը», եկեք անկեղծորեն ասենք, սկզբունքորեն վերահսկում էր այս ալիքը երկար տարիներ: Այսօր էլ նրանք ունեն շատ մեծ ազդեցություն խմբագրական քաղաքականության վրա, բայց խոսքը այդ մասին չի, այլ այն, որ «Ազգային շարժումը» ոչ մի կերպ չէր կարող խթանել դա, այն պարզ պատճառով, որ դատարանում գործը սկսեց Քիբար Խալվաշին, ոչ թե «Ազգային շարժումը»:
Հետաքրքիր է, ու՞մ էր դա շահեկան:
-Ես չէի ասի, որ դա շահեկան է «Ազգային միասնական շարժմանը»: Պատկերացնենք, որ դա շահկան է այն առումով, որ «Վրացական երազանքը» երևաց վատագույն լույսի ներքո, որպես կառավարություն, որը վերահսկում է խոսքի ազատությունը: Կարող է դա ձեռնտու է նրանց: Բայց մյուս տեսանկյունից. միթե ձեռնտու է, որ Ռուսթավի 2-ը անցնում է Քիբար Խալվաշիին, ձեռնտու չի, որ ընտրություններից մեկ տարի առաջ, նրանք գործնականում մնում են առանց հեռուստատեսության, որը նրանց կայուն եթեր էր տրամադրում: Կարելի է ասել, որ թող ընթերցողներն ու հեռուստադիտողները որոշեն` ում է դա ձեռնտու:
Ընտրություններից մեկ տարի առաջ` արձանագրվում է փորձ` վերացնել քննադատաբար տրամադրված հեռուստաալիք, ի՞նչ հետևանքներ կունենա: Ինչպիսի՞ կանխագուշակումներ կան:
-Հարցը ոչ թե ընդդիմադիր հեռուստաալիքն է, եթե դա տեղի ունենար ցանկացած այլ հեռուստաընկերության կամ թերթի հետ. դա արդեն վատ է, քանի որ Վրաստանը ունի շատ լավ ցուցանիշներ խոսքի ազատության տեսանկյունից. այն է` մենք առաջատար ենք հետխորհրդային տարածքում` չհաշված բալթյան երկերները: Մեզ նայում են խոշորացույցով, քանի որ մեր առաջատարությունը շատերին է զարմացնում, կարող է դա ոմանց ձեռնտու չի, շատերը չեն հավանում, բոլորը հետաքրքրվում են. ինչպես է, ձեր վրացական լրագրությունը դեռ ազատ է, թե` ոչ: Եվ դրա համար էլ ստացվում է, որ Վրաստանի լուրջ հայտը, որ ինքը ժողովրդավարական երկիր է. հանկարծ հարցականի տակ է դրվում: Չնայած նրան, որ ալիքի նոր ղեկավարներից ոչ ոք չի ասում, որ կվերահսկի խմբագրական քաղաքականությունը, նրանք ասում են ընդհակառակը, ցանկանում են, որ ընկերությունը դառնա ավելի լավը: Բայց հեռուստաալիքի այսպիսի վերադարձի ձևը, ինքնին շատ հարցեր է առաջացնում: Այսպիսով, հանկարծ ստացվում է, որ այս սեփականատերերը դարձել են ավելի ընդդիմադիր իշխանությունների նկատմամբ` քան նախկինում էին:
Ստացվում է, որ Վրաստանում շատ հեշտ է բանալ ու փակել հեռուստաալիքներ: Համանման սցենար էր նաև «Իմեդի»-ի հետ կապված, փակեցին «ՊԻԿ» ալիքը, ընտրություններից առաջ բացվեց ու հետո փակվեց Իվանիշվիլիի «9-րդ ալիքը». ինչպես կգնահատեք այս ամենը:
-Չեմ մտածում, որ դա նորմալ է, չեմ կարծում, որ Իվանիշվիլին պետք է փակեր «9-րդ ալիքը», քանի որ դա շատ ցինիկ ստացվեց. քանզի ընտրություններից 6 ամիս առաջ բացեց, հետո բռնեց ու փակեց: Իսկ ալիքը վատն էլ չէր: «Պիկն» էլ փակեցին ոչ ճիշտ ձևով, խմբագրական քաղաքականության պատճառով, որ չէր համապատասխանում այդ հեռուստալիքի ձևաչափին, բայց ալիքի փակումը պատասխան չի հարցին: Ալիքների բացումն ու փակումը բնակչության մոտ թողնում են ցինիկ տպավորություն, որ դա քաղաքականության ձեռքին գործիք է. կարող է հենց դա է պատճառը նրա, որ մարդիկ իրականում չեն գնում ու կանգնում Ռուսթավի 2-ին պաշտպանելու:
Քրիստինե Մարաբյան