Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի որոշ շրջաններում մինչև մարտի 27-ը՝ կպահպանվի անձրևային եղանակ։
Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +15, +20, մարտի 26-ին կբարձրանա 3-ից 5 աստիճանով։
Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։