Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Անթիձեն հրաժարական է տվել: Վրաստանի Առաջին ալիքին տեղեկությունը հաստատել են Մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունից հայտնել են, որ Անթիձեն հրաժարական է տվել անձնական դիմումի հիման վրա, որը հաստատել է նախարար Թեա Ծուլուկիանին:

Նիկոլոզ Անթիձեն 2014 թվականից զբաղեցնում էր Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրենի պաշտոնը: