Հատուկ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին և ամբաստանյալներին ամանորյա ծանրոցներ ուղարկելու գործընթացը սկսվում է այսօրվանից: Տեղեկատվությունը տարածում է հատուկ քրեակատարողական ծառայությունը:

«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում ծանրոցները կընդունվեն օրենքով սահմանված կարգով` դեկտեմբերի 30-ին և 31-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն:

Հատուկ քրեակատարողական ծառայությունը կապահովի ծանրոցների ընդունման անխափան գործընթացը»,- հայտարարել են գերատեսչությունում: