Այսօր աշխարհի բոլոր հայերը, համախմբված հիշում են ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեց մոտ մեկուկես միլիոն հայ, և նույնքան մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ: Աշխարհի 29 երկիր, ԱՄՆ-ի 50-ից 49-ը նահանգները, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:
Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկուկես միլիոն հայերի բնաջնջումից հետո ծնվել ու մեծացել են մի քանի սերունդներ: Ներկայիս սերունդը չի տեսել Ցեղասպանության տառապանքները, և նրանց պապերն ու տատերը, որոնք պատմում են պատմություններ, նույնպես ականատես չեն եղել դրան, բայց լսել են իրենց հարազատներից: Այնուամենայնիվ, կոտորածի հիշողությունները մնում են, քանի որ Ցեղասպանությունն արմատապես փոխեց հայերի կյանքը և մնաց նրանց գենետիկական հիշողության մեջ:
Ցեղասպանության ընթացքում «սփռված» հայերը հաստատվել և ապրում են ամբողջ աշխարհում: Ցեղասպանության թեման այն հարցերից մեկն է, որը ընդհանուր ելակետն է համայն հայության համար: Եվ այն երկրի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, որի քաղաքացին և բնակիչը հայն է, նրա համար միշտ մնում է կարևոր հարց:
Հայկական լոբբին հատկապես ուժեղ է ԱՄՆ-ում: Ճիշտ է, հայկական սփյուռքի լոբբիստական կազմակերպությունները մի քանի նպատակներ և խնդիրներ ունեն, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում ամենաշոշափելի խնդիրը Ցեղասպանության հարցն է, քանի որ բոլոր երկրներում հայերը հետաքրքրված են այդ հարցով:
Վրաստանում հարցի ճանաչման լոբբինգը ընթանում է, սակայն չի կարելի ասել, որ այն ակտիվ է: Հիմնականում, այդ լոբբինգը տեղի է ունենում միայն այս օրերին, այսինքն` ապրիլի 24-ից մի քանի օր առաջ և հետո: Այս տարի, կորոնավիրուսային համավարակի պատճառով, ինչպես նաև ամբողջ աշխարհում, այս լոբբինգը շատ թույլ է: Վրաստանում ևս չկարողացան որևէ միջոցառումներ կամ խաղաղ ցույցեր իրականացնել:
Ըստ էության, ամեն տարի Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության կամ Ջավախքի պատանեկան միության, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների ղեկավարությամբ, ջահերով երթ էր անցկացնում, հայտարարություններ էին արվում, պահանջում էին ճանաչել Ցեղասպանությունը: Ցեղասպանության թեմայով մշակութային միջոցառումներ էին անցկացվում տարբեր դպրոցներում, ինչպես նաև մունիցիպալ ուսումնական հաստատություններում: Բացի Ախալքալաքից, միջոցառումները հիմնականում անցկացվում են նաև Նինոծմինդայում, Ախալցիխեում և Թբիլիսիում:
Մի քանի անգամ ընդդիմադիր կուսակցությունների կողմից փորձեր են արվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի լիագումար նիստում բարձրացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, բայց հարցը այդպես էլ չէր հասել լիագումար նիստի օրակարգ:
Սակայն, օրինակ, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ընդունեց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն պաշտոնական շնորհակալական նամակով դիմեց Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությանը:
Վրաստանի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացվել էր 2002 թվականի ապրիլի 24-ին՝ խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանի (հղում՝ https://www.facebook.com/hamlet.movsisyan.186/videos/172632630866757/ ), իսկ 2015-ին՝ պատգամավոր Սամվել Պետրոսյանի (հղում՝ http://jnews.ge/am/?p=2079#.XqLdkaEzYdU) կողմից:
Վրաստանն այս հարցում խորապես ցավակցում է հայ ժողովրդին, սակայն Թուրքիայի հետ սերտ ռազմավարական հարաբերություններից ելնելով, չի կարող քննարկել տվյալ հարցը: