Պետական նշանակության փողոցները Ախալքալաքում պարբերաբար չեն մաքրվում, ինչը այս փողոցների բնակիչների մոտ վրդովմունք է առաջացնում:

Կարծախի մայրուղու բնակիչ Սեյրան Համազարյանը դիմել է jnews.ge –ի խմբագրատուն բողոքով, որ իրենց փողոցի մայթերը անանացելի են:

«Մայթերը կառուցելուց հետո, դրանք չեն մաքրել: Մենք ցանկանում ենք, որ մեր փողոցը սպասարկեն: Խոտը աճել է ու փակել մայթերը, գարնանը փողոցը մաքրել են հողից ու կեղտից, լցրել մայթերի վրա: Երեխաները ստիպված են դպրոց գնալ փողոցով: Ես ստիպված մաքրել եմ մեր տան տարածքը: Զուգահեռ մայթը ավելի վատ վիճակում է», – բողոքարկում է Սեյրան Համազարյանը:

Կարծախի մայրուղին համարվում է պետական նշանակության ճանապարհ ու սպասարկվում է շրջանային ճանապարհներից առանձին: Ախալքալաքի փողոցների համար պատասխանատու է «Սանոչիստկան» ՍՊԸ-ն, սակայն պետական նշանակության ճանապարհները չեն սպասարկվում նրա կողմից: Կենտրոնական ճանապարհների սպասարկման համար առանձին մրցույթ է անցկացվում, որը հաղթել է «ՋավախԱվտոգԳզան» ՍՊԸ-ն: Սակայն ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի խոսքով, իրենց գործերը սահմանափակվում են միայն տեխնիկական սպասարկմամբ, իսկ ամենօրյա փողոցների մաքրումը չի մտնում իրենց իրավասության մեջ:

«Եթե նրանք աղբը նետում են փողոց, մենք դա չենք հավաքի, մենք աղբ մաքրողներ չենք: Մենք զբաղվում են միայն փողոցների տեխնիկական սպասարկմամբ, եթե ուժեղ ձյուն կամ անձրև գա` մենք կմաքրենք փողոցը: Եթե կա մաքրելու անհրաժեշտություն` մենք կնայենք` հնարավորությունների սահմանում` կորոշենք», – ասում է Նոդար Ինասարիձեն:

Ստացվում է, որ պետական նշանակության փողոցներով ոչ ոք չի զբաղվում:

Շուշան Շիրինյան