Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքի «Աբուլը» ժամը 13: 00-ին ընդունեց Ռուսթավիի «Գորդա» թիմին: 2: 1 հաշվով հաղթեց Ախալքալաքը:

Հանդիպումն անցկացվեց Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում: Խաղը կայացավ Վրաստանի մարզային լիգայի առաջնության շրջանակներում: Այս լիգայում ընդգրկված է 24 թիմ:

Մարզադաշտում երկրպագուները սակավաթիվ էին, բայց նրանց աջակցությունը շատ ուժեղ էր:

«Լավ են խաղում, ես 50 տարվա փորձ ունեցող երկրպագույի: Ամեն ինչից պարզ երևում է, որ մերոնք մեծ առավելություն ունեն: Չնայած հաշիվը դեռ 2: 1 է, բայց մենք ուզում ենք, որ հաղթեն 3: 1 հաշվով», – խաղի ավարտին ասաց երկրպագուներից մեկը։

Ֆուտբոլային այս հանդիպումը,սակայն, ավարտվեց 2: 1 հաշվով: Գոլերի հեղինակներն էին՝ Ռոմիկ Չորուխյանը և Ռաֆայել Դարբինյանը:

futbol