Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից ստեղծած 2 հատուկ հանձնաժողով այցելում են, մարտի 24-ի ուժեղ քամու հետևանքով տուժած գյուղերի բնակիչներին, գնահատում վնասը՝ փոխհատուցում հատկացնելու նպատակով:
Մարտի 24-ին Ախալքալաքում ուժեղ քամուց տուժել է 17 գյուղ: Տուժած օբյեկտները ներառում են ինչպես պետական հաստատություններ, այնպես էլ՝ մասնավոր տներ:
Առավել տուժած գյուղերն են` Գոման, Չունչխա, Բուղաշեն: Գոման գյուղից Սակրելբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանն ասում է, որ գյուղում 4 ընտանիք է տուժել:
«Երեքի տան տանիքը պոկվել է 60% -ով, իսկ մնացածների մոտ 15-20 կտոր շիֆեր է քամին տարել է: Քամին քանդել է տների և գոմերի տանիքները: Ինչպես նաև դպրոցի մի քանի ցինկե ծածկույթ: Դպրոցն արդեն տանիքը իր սեփական միջոցներով վերականգնել է: Երեկ մեզ մոտ եկել էր հանձնաժողով, որը գնահատում էր տուժածների վնասը: Մեզ դեռ հայտնի չէ թե ում, ինչ չափով փոխհատուցում կտրվի», – ասում է Համլետ Մովսիսյանը:
Տեղական բյուջեից վնասների և փոխհատուցման գումարը դեռ որոշման փուլում է:
«Մենք դեռ չգիտենք վնասի չափը: Հանձնաժողովները գնում տեղում նայում, գրանցում և գնահատում են յուրաքանչյուր տուժածի վնասի չափը », – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Շուշան Շիրինյան