Չնայած այն հանգամանքին, որ երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարված, Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում ցույց են անում։ Գյուղացիներն ասում են, որ խոստացել էին, որ գյուղում խմելու ջրի և արոտավայրերի խնդիրը կլուծվի, սակայն մինչև հիմա ոչ մի խոստում չի կատարվել։
Ինչպես sknews.ge-ն է հայտնում, գյուղացիները նշում են, որ իշխանությունների կողմից տրված խոստումները չեն իրականացվել: Նահանգապետի խոստումը, որ գյուղի արոտավայրերը հետ կվերադարձվեն, չի կատարվել, գյուղացիները նշում են, որ այդ արոտավայրերն առանց որևիցե փաստաթղթի ուրիշներն են վերցրել։
Ինչպես հայտնել է Նինոծմինդայի քաղաքապետը, գյուղի ներկայացուցիչն արդեն գնացել է գյուղ, ցուցարարների հետ խոսելու։
Համաճարակի պատճառով ամբողջ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում չի կարելի երեք մարդուց ավել հավաքվել և պետք է ֆիզիկական հեռավորություն պաշտպանել, ինչպես գյուղացիներն են նշել, նրանք այդ կանոնները չեն խախտում։
Գորելովկայի բնակիչները նույն պահանջով ցույցի էին դուրս եկել և միջազգային նշանակության մայրուղին փակել էին դեռ հունվար ամսին։ Այդ ժամանակ ցուցարարների հետ հանդիպեց նահանգապետ Բեյսիկ Ամիրանաշվիլին և խոստացավ, որ եղանակների տաքանալուն պես այդ հարցերին լուծում կտան։
«Համբերության բաժակը» Գորելովկայում «լցվել է»
Գորելովկայի բնակիչները փակել են մայրուղին, նրանք ջուր և հողատարածք են պահանջում