Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է երեքով, հասնելով 408-ի: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Կարանտինում է գտնվում 5015 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 573:
Հատկանշական է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 9-ով:
Թարմացված տվյալներով, 411 վարակվածներից 97-ն արդեն առողջացել է, չորսը՝ մահացել: Բացի այդ, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով: