Մայիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 217 900-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4 178 դեպք կա, այլ պատճառով՝ 1 029։
Ապաքինվել է ևս 452 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 201 559 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 11 134 պացիենտի:
Այսպիսով` մայիսի 4-ին կատարվել է 3 954 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1 000 909 թեստ է արվել: