Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին հայտարարել է, որ արտակարգ դրությունը երկրում երկարաձգվում է մինչև մայիսի 22-ը ներառյալ:
Կառավարությունը դիմել է նախագահին, խնդրանքով, որպեսզի Վրաստանում արտակարգ դրությունը շարունակվի մինչև մայիսի 22-ը, այնպես ինչպես երկիրը գտնվում է կորոնավիրուսի ներքին տարածման փուլում:
Իրակլի Չիքովանին նշել է, որ Վրաստանի կառավարության կողմից ճիշտ ժամանակին ընդունված սահմանափակումների շնորհիվ, այսօր երկրում ընդամենը 408 հաստատված դեպք կա: Հաշվի առնելով այն, որ երկիրը գտնվում է և 2-3 կգտնվի վարակի տարածման պիկում, դրա համար անհրաժեշտ է երկարաձգել բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել են կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ պատճառով Վրաստանի կառավարությունը դիմել է նախագահին արտակարգ դրության ժամկետները երկարաձգելու համար: Երկարաձգվել է նաև մարդատար մեքենաների տեղաշարժի մասին արգելքը մինչև ապրիլի 27-ը: