Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1267-ով՝ հասնելով 140 959-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1076-ով և հասել 116 066-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 305 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 526 148-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 309-ի, ևս 586 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 998 մարդ։