Հոկտեմբերի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 436 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 483 մարդ, մահացել է 43 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 692 240, այստեղից ապաքինվել է 630 961 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 742:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32 031 փորձարկում, այդ թվում 19 618-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 393-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.73% է, վերջին 14 օրվանը՝ 9.06%, վերջին 7 օրվանը՝ 9.13%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 948 787 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 209 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 041 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 957 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: