Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տվել Covid-19-ից ապաքինված մարդկանց արյան պլազմայի փոխներարկումը նոր հիվանդացածներին։
ԱՀԿ Ժնևի կենտրոնակայանը հայտարարել է, որ ավելի վաղ այդ մեթոդի հետ որոշակի հույսեր էին կապում։ Սակայն, ըստ վերջին տվյալների, պլազմայի փոխներարկումը չի նվազեցնում մահացության ռիսկը և չի նվազեցնում թոքերի արհեստական օդափոխության պահանջը, գրում է ՏԱՍՍ-ը։
Կազմակերպությունը նաև «խորհուրդ չի տալիս» ապաքինված մարդկանց պլազման փոխներարկել նոր հիվանդներին՝ և ծանր և ոչ ծանր վիճակի դեպքում։
Բացառություն կարող են լինել «ռանդոմացված վերահսկվող հետազոտությունները»։
Խորհրդատվությունը մշակվել է մի շարք միջազգային փորձագետների կողմից, որի հիմքում 16 հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել է 16,236 պացիենտ։
Աղբյուրը՝ PanArmenian.net