Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:
Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 399-ից բուժվել է 93 քաղաքացի:
Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում 4 հիվանդ է մահացել:
Կարանտինում է գտնվում 4782 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 503 պացիենտ: