Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 134-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Սա մեկ օրում նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է համավարակի մեկնարկից ի վեր։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը երկրում կազմում է 2066: Բուժվում է 1103 մարդ, առողջացել է 929 պացիենտ, մահացել է 32 հոգի:
Հայաստանում ընդհանուր առմամբ կոնորնավիրուսային հիվանդության 21 125 թեստավորում է կատարվել:
Հայաստանում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: