Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1006 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 050 մարդ, մահացել է 25 պացիենտ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 254 822 դեպք, այստեղից բուժվել է 244 446 մարդ, մահացել է 3 096 պացիենտ:
Կարանտինային տարածքներում գտնվում է 490 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 069 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 353:
Բացի այդ, հունվարի 25-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 298 դեպք, ապաքինվել է 1311 պացիենտ: