Վրաստանի Առողջապահության նախարարությունը սահմանել է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն լողափերում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Հրահանգները ներառում են պահանջներ ինչպես լողափերի վարչության, այնպես էլ հովանոցների, պառկելաթոռների, սկուտերների և ջրային հեծանիվների վարձակալների հանար: Այն նաև տալիս է որոշ հրահանգակներ հանգստացողներին. Նրանց խորհուրդ է տրվում ավելի հաճախ լվանալ և ախտահանել ձեռքերը հակասեպտիկով, փռշտալիս փակել բերանը և քիթը, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորությունը:
Հիմնական հրահանգները.
COVID-19 կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկատվությունը պետք է տեղադրվի տեսանելի վայրում,
Խորհուրդ է տրվում ափամերձ գոտում հետիոտների համար նշագծել արահետները: Նաև հնարավորության դեպքում արժե բաժանել լողափերը ըստ գոտիների,
Ափամերձ հատվածի աղբից պարբերաբար մաքրումը պետք է իրականացվի մեկանգամյա օգտագործման պայուսակներով, որպեսզի թափոնները փաթեթավորված ձևով թափվեն աղբավայրեր: Մաքրությամբ զբաղվողները պետք է կրեն պաշտպանիչ ձեռնոցներ, դիմակներ կամ վահան,
Լողափերի բոլոր այցելուները պետք է պահպանեն անվտանգ հեռավորություն (բացառությամբ 12 տարեկանից ցածր դեռահասները),
Սկուտերները, նավակները, հեծանիվները, փչովի սարքերը, արևայրուքային պառկաթոռները և հովանոցները օգտագործելուց հետո անհրաժեշտ է դրանք ախտահանել,
Ծովափնյա հատվածի փակված տարածքների մուտքերի մոտ պետք է տեղադրվեն ախտահանիչ գորգեր, ինչպես նաև հատուկ անվտանգ հեռավորության մասին հիշեցնող հատակապաստառներ։
Լողափերի ցնցուղների և լոգարանների համար սահմանվում են մի շարք պահանջներ՝
Վարակման փոխանցման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ ցնցուղներում և զուգարաններում ախտահանումը իրականացվի յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ,
Ախտահանումը պետք է իրականացվի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից գրանցված միջոցներով,
Ախտահանիչ միջոցները պետք է պահվեն հատուկ փակ պահարաններում,
Բոլոր հավաքարարները պետք է պատշաճ կերպով հանդերձավորված լինեն` կրեն պաշտպանիչ դիմակներ, ամուր ձեռնոցներ և խալաթներ, ինչպես նաև ակնոց կամ վահան: