Վրաստանը, համագործակցության ծրագրի շրջանակներում, Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) մեկ տարվա ընթացքում կստանա 447 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Ըստ վարչապետի, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այլ դոնորների հետ, որոնցից Թբիլիսին մինչև տարեվերջ կստանա 1,5 միլիարդ դոլար:
Խոսքը վերաբերում է Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, Գերմանիայի զարգացման հիմնադրամի և Զարգացման ֆրանսիական գործակալության մասին:
«Սա բյուջետային և նպատակային օժանդակություն է, որն ուղղված կլինի կոնկրետ նախագծերին», – հայտարարել է Գախարիան:
Ըստ վարչապետի՝ դոնորները լրացուցիչ մոբիլիզացրել են ևս 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Գումարը կարող է հատկացվել նաև Վրաստանում մասնավոր սեկտորին աջակցելու համար: