Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լադո Պապավան մեկնաբանել է լարիի վիճակը և բացատրել փոխարժեքի անկումն` ասելով, որ այդ իրավիճակում Վրաստանի Ազգային բանկի գործողությունները հարիր չեն, բանկը պետք է առավել ակտիվորեն բացատրի հասարակությանը, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի մարդիկ իրենք չնպաստեն իրավիճակի խորացմանը:

«Ավիահաղորդակցման արգելքը և տուրիստական բիզնեսի առնչությամբ սահմանափակումները կարող էին այդքան էլ բացասական հետեւանքներ չունենալ Վրաստանի տնտեսության համար, ինչպես մեր քաղաքացիների վարքագիծը, որոնք անմիջապես սկսեցին դոլար գնել», – հայտարարել է Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Լադո Պապավան:

Նրա խոսքով, խնդիրը ոչ թե լարիի վիճակն է, այլ` տնտեսության, որը արտացոլում է ազգային արժույթը, և տնտեսությունն ակնհայտորեն վատ վիճակում է:

«Քաղաքական անկայունությունը հաճախ փոխարժեքի բացասական ազդեցություն ունի: Ռուսական պատժամիջոցները կարող են հանգեցնել արտարժույթի փոխարժեքի կրճատմանը, շատերը շտապեցին դոլար գնել, ինչն ավտոմատ կերպով հանգեցրեց դրա թանկացմանը: Այս իրավիճակում ֆինանսական շուկայի խոշոր խաղացողները կարող են զբաղվել շահարկումներով, և վերջում ամեն ինչի մեջ մեղադրեն Պուտինին: Հետեւաբար, Ազգային բանկը պետք է կատարի շատ խիստ մոնիտորինգ», – կարծում է փորձագետը:

Ըստ նրա, Ազգային բանկի հայտարարությունը, որը բացասական ակնկալիքներով բացատրում է ռուսաստանյան զբոսաշրջիկների քանակի կրճատման պատճառով ազգային արժույթի արժեզրկումը՝ անհասկանալի է և ոչինչ չի նշանակում:

«Ազգային բանկը պետք է ակտիվ լինի, հասարակությանը բացատրի, թե ինչ է տեղի ունենում, ժողովրդին հանգստացնի, անհրաժեշտության դեպքում որոշ միջոցներ ձեռնարկի, և ոչ թե միայն բացատրի, թե ինչու անհնար է արտարժութային պահուստները ծախսել: Ոչ ոք չի էլ պահանջում ծախսել ողջ խնայողությունները, բայց դա հնարավոր է օգտագործել խուճապը մարելու համար», – հայտարարել է Լադո Պապավան:

Ըստ նրա, տնտեսությանը պետք է ռազմավարություն, որը հիմնված կլինի գիտելիքների վրա, կենտրոնացած տնտեսության վրա:

«Սա համալիր խնդիր է, որը ենթադրում է ինչպես գիտության խթանումը, այնպես էլ ավելացված արժեքով, բարձր մակարդակով արտադրանք ներկայացնող նորարարական ձեռնարկությունների ստեղծումը, հակառակ դեպքում չի հաջողվի կայուն տնտեսություն կառուցել», – գտնում է ԹՊՀ-ի նախկին ռեկտորը:

Նյութը՝ bizzone.info-ի