Ախալքալաքի քաղաքապետարանում բացվել է նոր, ոչ կոմերցիոն, անշահութաբեր իրավաբանական անձ ներկայացնող «Ախալքալաքի սպասարկման կենտրոն» կազմակերպությունը, որը միավորում է 7 ծառայություն:
Իր աշխատակազմով նոր կազմակերպության մեջ է մտել ՍՊԸ «Սանմաքրում»-ը, որն զբաղվում է քաղաքից աղբի հավաքմամբ և տեղափոխմամբ: Չի հայտարարվելու քաղաքի փողոցների լուսավորման տենդեր-մրցույթ, քանի որ այս պատասխանատվությունը նույնպես մտնում է նոր կազմակերպության պարտականությունների մեջ: Կազմակերպությունը կզբաղվի նաև քաղաքի կանաչապատմամբ ու որոշ օբյեկտների ջրամատակարարմամբ:
Կանոնադրության համաձայն նոր կազմակերպությունը պետք է զբաղվի.
1. Քաղաքապետարանի տարածքների բարեկարգմամբ և կանաչապատմամբ
2. Քաղաքի տարածքում փողոցների, պուրակների, այգիների ու այլ հասարակական վայրերի մաքրմամբ
3. Արտաքին լուսավորության սպասարկմամբ
4. Կենցաղային թափոնների հավաքմամբ և տեղափոխմամբ
5. Շրջանի ճանապարհների բարեկարգմամբ
6. Քաղաքի փողոցների և մայթերի ձյունից մաքրմամբ, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և դրանց բակերի մաքրմամբ
7. Շրջանի ջրամատակարարմամբ ու ոռոգման համակարգի սպասարկմամբ
«Ախալքալաքի սպասարկման կենտրոն» կազմակերպության ղեկավար Արմեն Բիչախչյանի խոսքերով, ներկա պահին կազմակերպության աշխատանքի համար կա մոտ 400 000 լարի, սակայն այդ ֆինանսավորումը վերջնական չէ ու աշխատանքի ընթացքում կարող է փոխվել:
Ըստ Ախալքալաքի շրջանի 2018 թ.-ի բյուջեի, աղբի հավաքման և հեռացման համար հատկացվել է 390 000 լարի, արտաքին լուսավորության համար՝ 140 000 լարի, ջրամատակարարման համար` 317 000 լարի, ինջպես նաև կա բնակարանային կոմունալ ծառայության կետ, որի համար նախատեսված է 457 000 լարի:
Արմեն Բիչախչյանին դեռևս հայտնի չէ նաև առաջիկա աշխատանքի մանրամասները:
«Մենք աղբը մաքրելու ենք գրաֆիկով: Մենք նախատեսում ենք փողոցային լամպերը փոխել նոր, ուժեղ լամպերով, որպեսզի ավելի լուսավոր լինի: Կան փողոցներ, որտեղ մենք տեղադրելու ենք լուսավորման նոր սյուներ: Այնտեղ, որտեղ կան ջրամբարներ փոխանցվել են մեր կազմակերպությանը: Սակայն դեռ մենք չունենք կոնկրետ, հստակ տեղեկատվություն փոխանցված օբյեկտների մասին: Մենք ցանկանում ենք հնարավորինս օգտակար լինել քաղաքին », – ասում է Արմեն Բիչախչյանը:
Ըստ Արմեն Բիչախչյանի, կազմակերպությունում բացվելու են տարբեր պաշտոնների նոր աշխատատեղեր: Թափուր աշխատատեղերի մասին շուտով կհայտարարեն:
Շուշան Շիրինյան